Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Genocide Watch-ն Ադրբեջանին շնորհել է ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում և 10-րդ` ժխտողականություն աստիճանները

Genocide Watch-ն Ադրբեջանին շնորհել է ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում և 10-րդ` ժխտողականություն աստիճանները
24.10.2020 | 12:02

Աշխարհում ցեղասպանության վտանգի գնահատմամբ զբաղվող Genocide Watch կազմակերպությունը Ադրբեջանին «շնորհել է» ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում և 10-րդ` ժխտողականություն աստիճանները:

Genocidewatch-ն անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմին. «Ադրբեջանն օգտագործում է Թուրքիայի և Իսրայելի կողմից մատակարարվող անօդաչու թռչող սարքեր՝ հայկական զորքերի, գյուղերի և քաղաքացիական բնակչության խոցման համար: Քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական ռազմական հարձակումները ռազմական հանցագործություններ են ՝ Ժնևյան կոնվենցիաներին համապատասխան»,- նշված է հոդվածում։ Հայոց ցեղասպանությունը ժխտելու, ատելության խոսքը պաշտոնապես օգտագործելու և Արցախում խաղաղ բնակիչների վրա ներկայիս հարձակումների պատճառով Genocide Watch-ը կարծում է, որ Ադրբեջանը գտնվում է 9-րդ ՝ բնաջնջում և 10 –րդ՝ ժխտողականություն աստիճաններում։


Genocide Watch-ի գնահատմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է պահանջի, որ Ադրբեջանը դադարեցնի բոլոր հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության դեմ և կրակի դադարեցման հրաման տա։ «ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է դիմի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին «բարի ծառայությունների» խնդրանքով՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության կարգավորման համար: Անվտանգության խորհուրդը պետք է Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգո սահմանի։ Համաշխարհային առաջնորդները պետք է դատապարտեն Ալիևի ռեժիմի կողմից ատելության հրահրումը և ցեղասպանության ժխտումը»,- նշվում է Genocide Watch-ը:

Դիտվել է՝ 3103

Մեկնաբանություններ